News

Ամփոփվեց «Գնացք 12»-ի երկրորդ եռօրյակը

Featured 2017-05-17

Ուսուցիչների համար արդեն իսկ հարազատ դարձած Dasaran կրթական կենտրոնում այսօր «Գնացք 12» արդիական կրթաձևերի դասընթաց-վերապատրաստման երկրորդ խմբի եզրափակիչ հանդիպումն էր:
 
Գնացքն այս անգամ մեկնարկել էր Երևանի Րաֆֆու անվան թիվ 36, Ա. Շիրվանզադեի անվան թիվ 21, «Վարդանանց ասպետներ» թիվ 106 և Ն. Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցները ներկայացնող ուսուցիչների համար: 
 
Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակից ուսուցիչներն անցան դպրոցական կայարաններով՝ կանգ առնելով նախ «Ես քո՛ աշակերտն եմ», ապա՝  «Իմ ներսում ապրող ուսուցիչը», այնուհետև եզրափակիչ՝ «Պարզվեց մենք նույն գնացքում ենք» կայարաններում: 
 
Իջնելով կայարաններից յուրաքանչյուրում՝ ուսուցիչները մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձան աշակերտներին ամենաբնորոշ առանձնահատկություններին, ուսուցման գործընթացում իրենց օգնող և խանգարող անձնային հատկանիշներին և, իհարկե, ցանկացած խառնաշփոթում ուսուցիչ-աշակերտ կայուն համագործակցության հասնելու մեխանիզմներին:
 
Եզրափակիչ հանդիպումը լի էր և՛ դրական տրամադրութամբ, և՛ավարտի ափսոսանքով: Մասնակից ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին Dasaran կրթական ծրագրին հագեցած երեք օրերի, ինչպես նաև դասընթացի ընթացքում ձեռք բերված կիրառելի հմտությունների համար, որոնք հետագայում կծառայեն որպես նոր մտքերի և նոր աշխատելաոճի աղբյուր: 
 
Հանդիպման ավարտին «Գնացք 12» արդիական կրթաձևերի եռօրյա դասընթաց-վերապատրաստումն անցած ուսուցիչները ստացան մասնակցության հավաստագրեր:
 
 Շարունակելի…
 
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.