News

Ուսուցողական այց թանգարաններ

Educational 2017-05-17

Մայիսի 10-ին և 11-ին Աբովյանի Խ.Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները Dasaran կրթական ծրագրի նախաձեռնությամբ այցելեցին ԿԲ այցելուների կենտրոն և Կենդանանաբանական թանգարան: Ուսումնական ծրագրի հետ մեկտեղ մշակութային և գեղարվեստական կրթությունը ժամանակակից աշակերտի արժեքային համակարգի ձևավորման մի մասն է կազմում: ԿԲ այցելուների կենտրոնում աշակերտները ծանոթացան դրամագիտության և հայկական դրամի զարգացման պատմություններին: Ուսումնասիրեցին ԿԲ գործառույթները՝ դասախոսություն լսելով գների կայունության ապահովման մասին: Կենդանաբանության թանգարանում ներկայացված ցուցանմուշների շարքում էին Հայաստանի տարածքից անհետացած որոշ կենդանիների,միջատների և ողնաշարավոր կենդանիների խրտվիլակներ:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.