News

Անապահով ընտանիքներին կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում

Educational 2013-07-09

Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման, ըստ որի «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, ովքեր հաղթահարել են հաստատված  նվազագույն շեմը՝ բակալավրի կրթական ծրագրի համար` 85% /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 90% /ՄՈԳ/:

Աղբյուրը՝ www.edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.