News

Հայաստանը՝ «Մշակութային գիշեր» փառատոնում

Featured 2013-07-09

Օրերս Վիլնյուսում տեղի ունեցավ «Մշակութային գիշեր» խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցեց նաև Հայաստանը: Այս փառատոնը անցկացվում է արդեն 7-րդ անգամ:

Այս տարի «Մշակութային գիշերը» հանդիսացավ ԵՄ-ում Լիտվայի նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը: Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի և տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն էին ցուցադրում Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանը այս փառատոնին ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան եռյակը, որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես եկավ Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու համերգով, և դիզայներ ու քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյանը)` «Տես քեզ հայերեն» նախագծով: Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց հայ արվեստագետներին: Միջոցառումը իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Աղբյուրը՝ www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.