News

Գնդիկ Բոքոնիկը հեքիաթը թատերական խմբակի երեխաների ինքնատիպ վերծանմամբ

Educational 2017-05-15

Անսովոր ուրախություն ու ոգևորություն էին ապրում Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի թատերական խմբակի սաները: Դպրոցի միջանցքներում ու ճեմասրահներում նրանց հայտնվելը ուրախություն էր պարգևում փոքրիկ դպրոցականներին: Անզուգական ու գեղեցիկ էր բեմը. կարծես անտառից մի հատված կտրել և տեղափոխել էին այստեղ: Սկսվում է ներկայացումը. ահա բեմում են՝ հեղինակը, տատիկն ու պապիկը: Իսկ տատիկի թխած անուշահոտ գնդիկ բոքոնիկը ձանձրանում է պատուհանի գոգին և ցատկում է այգի՝ աշխարհ տեսնելու: Նրա ճանապարհին հայտնվում են նապաստակը, գայլը, արջը և փորձում են համտեսել կարմրաթուշ գնդիկ բոքոնիկին, բայց դա նրանց չի հաջողվում, քանզի շատ հնարամիտ էր գնդիկ բոքոնիկը: Բայց ահա խորամանկ աղվեսը գործադրում է իր խորամանկությունը և համտեսում անուշ բոքոնիկին և կուշտ ու ուրախ շրջում է անտառում ու պատմում այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այդ օրը: Կերպարները հրաշալի էին ընտրված, իսկ բեմական հագուստն ու կեցվածքը ներդաշնակորեն միահյուսվում էին բեմի շքեղ ձևավորմանը: Անմոռաց ու տպավորիչ էր ներկայացումը. այն դուր եկավ բոլորին: Իսկ փոքրիկ հանդիսատեսը ուզում էր ևս մեկ անգամ դիտել այն: Մեթոդ մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.