News

Ուխտագնացություն Էջմիածին

Educational 2017-05-15

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների ցանկությամբ ՄԿԱ փոխնօրեն Մ. Հարությունյանը կազմակերպեց ուխտագնացություն - էքսկուրսիա Էջմիածնի Մայր տաճար : Եկեղեցին իր վրա էր կրում ճարտարապետական արվեստի դրոշմը , որն իր վեհությամբ ակնածանք է ներշնչում ուխտագնացներին : Երջանիկ պատահականությամբ եկեղեցու բակում աշակերտները հանդիպեցին Նարեկ սրբազանին , ով աշակերտների հետ զրուցելուց հետո ցանկություն հայտնեց անձամբ առաջնորդել եկեղեցու թանգարան ` ծանոթացնելու պատմամշակութային հոգևոր արժեքներին : Տպավորությունը աննախադեպ էր . հոգևոր մասունքներ , խաչեր , ձեռագիր մատյաններ , ոսկեկար գորգեր , դարաբույր խույրեր ու թագեր … Աշակերտները սիրով լսում էին սրբազանի հոգեթավ տեղեկությունները Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ավանդույթների, սուրբ նահատակների , եպիսկոպոսական աթոռների պատմությունները : Սրբազանը իր գոհունակությունը հայտնեց աշակերտների ցուցաբերած հետաքրքրությունների և իր առաջադրած հարցերի պատասխանների վերաբերյալ: Ուխտագնացության արդյունքում աշակերտները հոգևոր բավականությամբ , առաքելահաստատ էությամբ հետ վերադարձան :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.