News

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԵՐԱՆՈՍԻ N1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Educational 2017-05-15

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը։ 1992 թ.-ի մայիսի 8-9-ը բեկումնային օրեր եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Մայիսի 8-ին կանխորոշվեց հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը, որոնք ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Նրա հեղինակած «Հարսանիք լեռներում» օպերացիան սկսվեց մայիսի 8-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Քսանվեց ժամ տևած օպերացիայի արդյունքում հայկական կողմը տվեց 58, իսկ ադրբեջանականը՝ 200 զոհ։ Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմի համար, քանի որն հենց Շուշիից էին ադրբեջանցիները գնդակածում Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել առաջ: Շուշիի ազատագրումը հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն է համարվում: Եվ այն դարձավ հիրավի հաղթանակի օր, հաղթության տոն: Հայ մարտիկների մեծ ու նվիրական սխրանքը դարձավ եւս մեկ հերոսական պատմություն, իսկ այդ օրը եկավ լրացնելու պետական փառապանծ տոների ցանկը: Արցախյան պատերազմի մասնակիցների համար օրը յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլեւս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատներից... 1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի: Այս մայիսյան օրերին հայությունը նշում է նաեւ Պաշտպանության բանակի ստեղծման եւ 1945թ. 2-րդ աշխարհամարտում կռած Հաղթանակի տոնը , երբ խորհրդային բանակի կազմում մարտնչող հայ զինվորները Բեռլինում պարեցին Հայոց Քոչարին...Մայիսի 9-ին հայությունը կրկին նշում է Հաղթանակի օրը: Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաև մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին:

Գեղարքունիք, գ. Երանոսի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.