News

«Թանգարանների գիշեր»-ը՝ մայիսի 20-ին

Featured 2017-05-15

Մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այն իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ:

 

Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից`  Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: 

 

«Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ: Հայաստանում միջոցառումներին մասնակից թանգարանների թիվը 113-ն է: Այս տարվա կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»: Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում, մայիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը:

 

Աղբյուրը՝ Mincult.am


 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.