News

Մայիսյան եռատոներին ընդառաջ

Educational 2017-05-15

Մայիսյան տոներին ընդառաջ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի աշակերտները և ուսուցչական կազմը կազմակերպեցին այցելություն մոտակա սահմանամերձ զորամաս: Այցելությունը նպատակային էր: Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները այցելեցին զորամաս: Զորամասի պատասխանատուները մեծ սիրով ընդունեցին, ծանոթացրին զորամասին, զորամասի ներքին կյարգապահական կանոններին, զենքերին: Աշակերտները փորձեցին իրենց հմտությունները. կարողացան զենքերը արագ քանդել, հավաքել, ակտիվ հարց ու պատասխանների միջոցով աշակերտները ամրապնդեցին իրենց գիտելիքները: Աշակերտները կազմակերպել էին միջոցառում զինվորների համար: Երեխաները ծանոթացան զինվորների առօրյային. ինչպես են իրականացնում հերթափոխը, հանգիստը… Զինվորները մեծ սիրով պատասխանում էին երեխաներին հուզող հարցերին, բացատրում, ծանոթացնում էին, թե ինչպիսի թշնամու հետ գործ ունենք: Տղաները այս օրվան շատ էին սպասում. դիրքեր, առաջնային գիծ, թշնամու դարանակալած տեղեր, հերթափոխ: Աշակերտները այդ օրը ոչ միայն լսում էին, այլև տեսնում: Դիրքերից վերադառնալիս երեխաները մի տեսակ մտախոհ էին. չկար նախկին ոգևորությունը: Երևի նրանից էր, որ զգացել, տեսել էին` ինչքան մոտ ենք թշնամուն, ինչքան փոքր է մեր և նրանց բաժանող տարածությունը, որ գործ ունենք խորամանկ, նենգ, անկանխատեսելի քայլեր անող ազգի հետ: Իսկ տղաների նախկին վախի փոխարեն խոսում էր հպարտությունը, հայրենիքին ծառայելու մեծ պատրաստակամությունը: Հրամանատարական կազմը իր շնորհակալությունը հայտնեց և պատվոգրեր հանձնեց դպրոցի տնօրեն Ա. Նիկողոսյանին, զինղեկ Ս. Մելիքյանին, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ս. Պետրոսյանին` բանակի կողքին կանգնելու, աշակերտների մեջ հայրենասիրություն դաստիարակելու, <<Ազգ և բանակ>> ծրագիրը կյանքի կոչելու համար: Շնորհավոր ձեր տոնը, սահմանապա'հ զինվորներ, բարի և անփորձանք ծառայություն, նորանոր հաղթանակների արձանագրում:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.