News

ՔԱՆԻ ԼԵԶՈՒ ԳԻՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՄԱՐԴ ԵՍ

Educational 2017-05-14

Թոթովախոս բառեր, սայթաքող հնչյուններ, բայց ուրախ դեմքեր ու երջանիկ պահեր: Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի IIա դասարանի սաների համար տոն էր: Տոն, որ նշված չէ որևէ օրացույցում, թեև աշակերտներն իրենց ռուսաց լեզվի ուսուցչուհի Է.Պողոսյանի հետ նշեցին մեծ շուքով. <<Праздник букваря>>. Գարնանային տրամադրությամբ ողողված դահլիճում ուրախ զրնգում էր երգն ու պարը: Մի քանի ամսում ուսուցչուհին տքնաջան աշխատանքի շնոհիվ, բայց մեծ սիրով փոքրիկներին կարողացել էր սովորեցնել ոչ միայն ռուսերենի տառերը, այլև ոտանավորներ, երգեր, հանելուկներ, հեքիաթներ: Եվ իրենց յուրացրածը փոքրիկները պատասխանատվության զգացումով ու հաճույքով էին ներկայացնում հանդիսատեսի դատին: Ծնողները համոզված են, որ ամուր հիմքեր ունի ռուսերենի ուսուցումը, որի փաստումը աշակերտների հստակ խոսքն է ու վստահ պահվածքը:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.