News

<< Իմ քաղցրանուն, Իմ բարձրանուն >>

Educational 2017-05-14

Իմ տառապած, Իմ փառապանծ… Մայիսի 11-ին Նոր Հաճընի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում տոն էր և ուրախություն: Գ. Ջոմարդյանը IVա դասարանի հրաշք ծաղիկների՝ իր սիրելի աշակերտների հետ միասին ներկայացնում էր «Իմ քաղցրանուն, իմ բարձրանուն» խորագիրը կրող ավարտական միջոցառումը: Չորս տարիների ընթացքում ընկեր Ջոմարդյանի երկարատև ու քրտնաջան աշխատանքի, անմնացորդ սիրո և նվիրվածության արդյունքում մատաղ սերունդը կրթվել և դաստիարակվել է որպես հայրենասեր, խիզախ և բանիմաց անհատ: Այդ ամենի վկայությունն էին բանաստեղծություններն ու երգերը, որոնք կոչ էին անում դրսում գտնվող մեր հայրենակիցներին վերադառնալ ու ապրեցնել մեր հայրենին: Սիրելի դասվարի պատգամն ու խոսքը կուղեկցեն նրանց ողջ կյանքում:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.