News

Հաղթական մայիս

Educational 2017-05-12

Մայիսի 9-ին Արճիս գյուղում ևս տոնական տրամադրություն էր. նշում էին Մեծ Հաղթանակի 72-ամյա և Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանը: Միջոցառումը տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում զոհված արճիսցիների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Միջոցառման կազմակերպիչներ Հ. Պողոսյանը և Գ. Ղազարյանը ջանք չէին խնայել օրը առավել տոնական և հետաքրքիր դարձնելու համար: Նախ ՀՀ հիմնի հնչյունների ներքո պատվո պահակները բերեցին ՀՀ և Արցախի Հանրապետության դրոշները,ապա սկսվեց միջոցառումը: Մայիսյան հաղթանակների կապակցությամբ համագյուղացիներին և հյուրերին ողջունեցին դպրոցի տնօրեն Լ. Միկիչյանը,գյուղի ղեկավար Դ. Վերանյանը և Հայրենական պատերազմի միակ վետերան Սերյոժա Մինասյանը: Աշակերտները բեմադրեցին Շուշիի ազատագրման կազմակերպման ողջ գործընթացը:Հայրենասիրական երգը,պարը և ասմունքը ստեղծեցին բարձր տրամադրություն: Աշակերտները ծաղիկներ դրեցին հուշարձանին և գլուխ խոնարհեցին մայիսյան հաղթանակներն ապահոված այն հայորդիների առջև,ովքեր դրա համար տվեցին ամենաթանկը` կյանքը: Արճիսի դպրոցում աշակերտները ստեղծել են նաև անկյուն` Հաղթական մայիս խորագրով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.