News

Ամփոփվեց «Գնացք 12» արդիական կրթաձևերի դասընթաց-վերապատրաստումը

Featured 2017-05-12

Այսօր Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձևերի դասընթաց-վերապատրաստման մեկնարկային խմբի եզրափակիչ օրն էր, և մենք Dasaran-ում կրկին հյուրընկալել էինք Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67, Սմբատ Բյուրատի անվան թիվ 125, Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 և Երևանի թիվ 200 հիմնական, ինչպես նաև Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցները ներկայացնող ուսուցիչներին:
Իրենց հետ վերցնելով նախորդ օրերին կատարած բացահայտումների հաճելի պաշարն ու «Կիսատ եմ, լրացրո՛ւ ինձ» պաստառը՝ մանկավարժները մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակների և դրանցից բխող սթրեսների հաղթահարմանը՝ բացահայտելով, որ բոլորս, ի վերջո, նույն գնացքում ենք, ինչպես նաև՝ ամբողջացնելով ուսուցիչ-աշակերտ համագործակցության համար անհրաժեշտ կիրառելի գործիքների սնդուկը:
 
Մասնակից ուսուցիչները նշեցին, որ դասընթացը հետաքրքիր էր և արդյունավետ՝ առաջարկելով ընդլայնել այն և դարձնել շարունակական:
Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ երրորդ եզրափակիչ օրը հագեցած էր դրական տրամադրությամբ ուսուցիչների համար արդեն իսկ հարազատ դարձած  միջավայրում, իսկ հանդիպման ավարտին «Գնացք 12» արդիական կրթաձևերի եռօրյա դասընթաց-վերապատրաստումն անցած ուսուցիչներին տրվեցին մասնակցության հավաստագրեր:
 
Շարունակելի …
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.