News

Ամփոփվել են «Հետաքրքիր ընթերցող» նախագծի արդյունքները

Educational 2017-05-12

Կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Հետաքրքիր ընթերցող» խորագրով մրցութային նախագծի ամփոփումը: Նախագծին մասնակցում են 9-12-րդ դասարանի աշակերտները, ովքեր ընթերցում, քննարկում, քննադատում և վերլուծում են ընտրված գրական ստեղծագործությունը:

 

Կազմակերպվում են  նաև խմբային ընթերցումներ, բանավեճեր, ընթերցած հատվածի քննարկումներ, հանդիպումներ  հեղինակների, նրա ընկերների և հարազատների հետ, կատարվում են էքսկուրսիաներ դեպի կրթամշակութային օջախներ, անիմացիոն տեսահոլովակների դիտումներ և այլն:

 

Նախագծին մասնակցելու նախնական հայտ են ներկայացրել մայրաքաղաքի տարբեր դպրոցների 250 աշակերտներ, որոնցից 25-ն անցել են կիսաեզրափակիչ, իսկ 12-ը՝ եզրափակիչ փուլ: Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցանության և քննարկման է ներկայացվել Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործությունը:  Նախագծի աշխատանքները գնահատել է ԿԱԻ-ի տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովը:

 

Կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ սահմանված մրցանակներով պարգևատրվել են 1-4-րդ տեղերը գրաված աշակերտները, իսկ եզրափակիչ փուլ անցած մյուս մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ: «Հետաքրքիր ընթերցող»  նախագծի շրջանակում նախատեսվում է ԿԱԻ-ում ստեղծել ընթերցողների ակումբ, որի անդամները կդառնան գիրք կարդալու մշակույթի կրողներն ու փոխանցողները: 

 

Աղբյուրը՝ Edu.am

 

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.