News

Փոքրից սկսիր, որ հասնես մեծին

Educational 2017-05-11

2017 թ. ապրիլի 21-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 2 Բ դասարանի աշակերտները /դասվար՝ Ա. Քոչարյան/ յուրատեսակ հաշվետվությամբ ներկայացան իրենց մայրիկներին: Ցերեկույթը կրում էր «Փոքրից սկսի´ր, որ հասնես մեծին» խորագիրը: Աշակերտները խոսեցին իրենց այսօրվա ու վաղվա անելիքների մասին: Որպեսզի հետո մեծ գործեր անենք, Պիտի հենց այսօր փոքրից սկսենք, Մեզ բաժին ընկած հոգսերը տանենք, Որ հետո ուրախ պահերը կիսենք: Ասացին, որ մայրն ու գարունը նման են իրար, երկուսն էլ զարթոնք են խորհրդանշում: Հայոց աշխահում գարուն է էլի, Զարթոնք է ապրում ողջ բնությունը, Դու էլ գարուն ես, մա՛յր իմ սիրելի, Եվ մայրաբույր է երջանկությունը: Տղաները խոստացան չլքել հայրենիքը, պաշտպանել մայրերին և հայրենիքը: Բազում անելիքներ կան, տարբեր ուղիներ, բայց մի բան երբեք չի կարելի մոռանալ. Տարիների հետ մենք կմեծանանք, Ճանապարհ կանցնենք և՛ դյուրին, և՛ բարդ, Բայց խոստանում ենք, ուր էլ որ գնանք, Առաջին հերթին՝ կմնանք լավ Մարդ: Ցերեկույթն ընդմիջվում էր թեմային համահունչ երգ ու պարով: Վերջում 2 փոքրիկ ներկայացման միջոցով երեխաները հաստատեցին «Մեծին չլսողի ոտքը քարին կգա» ասացվածքի միտքը: Ցերեկույթը դասվար Ա. Քոչարյանի ստեղծագործությունն էր, նրա հեղինակային միտքը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.