News

Արագ շախմատի մրցաշարեր՝ նվիրված Եռատոնին

Sports 2017-05-11

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մայիսի 9-ին տեղի են ունեցել Եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարեր: Հիմնական մրցաշարին իրավունք ունեին մասնակցելու բոլոր ցանկացողները, իսկ երկրորդ մրցաշարին՝ միայն վետերան շախմատիստները:

 

Հիմնական մրցաշարին մասնակցել է 150 շախմատիստ, այդ թվում՝ 1 գրոսմայստեր, 4 միջազգային և 4 ՖԻԴԵ-ի վարպետ: 7 հնարավորից 6.5 միավոր վաստակած Տիգրան Հարությունյանը դարձել է մրցաշարի հաղթող, նույնքան միավորով Սարգիս Մանուկյանը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Կարեն Գրիգորյանը եզրափակել է լավագույն եռյակը:

 

Վետերանների մրցաշարի հաղթող է դարձել 7 հնարավորից 6.5 միավոր վաստակած  Ռոման Հակոբովը, Մամիկոն Մարտիրոսյանը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Գարիկ Խաչատրյանը եզրափակել է լավագույն եռյակը:

 

Աղբյուրը՝ Chessfed.am


 


 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.