News

Կարոտի կանչով

Educational 2017-05-09

2017 թ. մայիսի 4-ին Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական մեծ միջոցառում «Կարոտի կանչով» խորագրով: Միջոցառմանը ներկա էին մարզպետի օգնական Հերմինե Ադամյանը և ՔԴԿ Կոտայքի տարածաշրջանի պատասխանատու Ջ. Ասատրյանը: Միջոցառման կազմակերպիչ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը իր՝ հայրենիքի հանդեպ տածած մեծ սիրով և պայքարի ոգով տոգորված անպարտ կանչով ոգեկոչեց դպրոցի աշակերտությանը ուղևորվել դեպի հավերժության ուղիները, որտեղից անվերջ հնչում էր դարերի՝ խորքից լսվող հայի էրգրի կարոտի կանչը: Այն կարոտի, որ թոնդրի մոխրի տակ մնացած անթեղ կրակ է, որով լցված հայի լռությունը երբեք չի փոխարինվի խուլ հառաչանքով: Չէ՞ որ մենք ճշմարտություն որոնող ժողովուրդ ենք, իսկ ճշմարտություն որոնողի ճանապարհը անվերջ է ու հավերժ և դա մեր ճանապարհն է, մարդկության գերագույն արժեքները պահպանողի ճանապարհը: Ահա ե՛ս եմ՝ հավերժական հայը՝ կանգնած Եղեռնի, Արցախյան պատերազմի ու հավերժության մեջտեղում՝ կարոտով լի աչքերս հառած Մասիս սարին, հայացքս ուղղած հավերժության ճանապարհին:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.