News

Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանի հետ

Educational 2013-07-03

Երեկ՝ հուլիսի 2-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Աշոտյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունը կրթության և գիտության ոլորտում զարգացում կապրի: Նախարարը նաև ընդգծել է, որ անցյալ տարի Վիլնյուս կատարած այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի իրականացվում են մի շարք կրթական ծրագրեր:
Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի՝ հետխորհրդային կրթական համակարգից եվրոպականի անցումային փորձը, ինչպես նաև հաջողությամբ իրականացված մի շարք բարեփոխումներ: «Կրթությունը յուրահատուկ հարթակ է, որտեղ եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ», - նշել է նախարարը: Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրն Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող համագործակցությունը հռչակել է որպես գերակա ուղղություն՝  կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող բոլոր ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցությանը, ուսանողների փոխանակմանը,  կրթաթոշակի տրամադրման ընդլայնմանը, ինչպես նաև «Թուինինգ» և «Erasmus for all» ծրագրերին առնչվող հարցեր:
 
Աղբյուրը` Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.