News

Գյուլագարակի դպրոցում դասեր վարեցին Վանաձորի № 4 դպրոցի մասնագետները

Educational 2017-05-06

Սմարթ ուղին բռնած մարզում Լոռու մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում շարունակվում են սմարթ դասարանների կառուցումն ու կահավորումը, շարունակվում է նաև հեռավար դասընթացների կազմակերպումը: Այս անգամ մի հետաքրքիր նախաձեռնություն էր ցուցաբերել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը՝ որոշելով դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ մեկ ամբողջ դասընթացային օր անցկացնել Գյուլագարակի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեսադասեր անցկացվեցին «Աշխարհագրություն» /Հ. Խումարյան/, «Հայոց լեզու» /Հ. Բաղդասարյան/, «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» /Լ. Քառյան/, «Ֆիզիկա» /Վ. Մարտիրոսյան/, «Անգլերեն» /Լ. Կարապետյան/ առարկաներից: Աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին բոլոր դասերին՝ հաճելիորեն զարմացնելով դասավանդող ուսուցիչներին: Երեխաները տպավորված էին հաճելի նախաձեռնությամբ և խնդրեցին, որ նմանատիպ դասընթացային օրեր հաճախակի կազմակերպվեն: Դպրոցի տնօրենները որոշեցին, որ հաջորդ անգամ Վանաձորի № 4 դպրոցում մեկ ամբողջական օր կանցկացնեն Գյուլագարակի դպրոցի մասնագետները, այսպիսով նաև փորձի փոխանակում կկատարվի:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.