News

Մեկնարկել է դիմորդների հայտագրման գործընթացը

Educational 2017-05-06

2017-2018 ուստարվա դիմորդների ընդունելությունը կկատարվի ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:

 

Այս տարի քննությունները կկազմակերպվեն 29 քննական կենտրոններում` անցած տարվա 38-ի փոխարեն, քանի որ և՛ շրջանավարտների, և՛ դիմորդների թիվը նվազել է: Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) որոշմամբ՝ միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-23-ն ընկած ժամանակահատվածում:

 

ՀՀ Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

 

Երևանի պետական համալսարանի բակալավրիատում ընդունելություն կկատարվի 52 կրթական ծրագրերի ուղղությամբ: ԵՊՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները՝ առանց տարիքային սահմանափակման: ԵՊՀ-ին հատկացվել է 368 անվճար տեղ և 3000 վճարովի տեղ:

 

Աղբյուրը՝ Ysu.am                           

                                                                  

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.