News

«Հայոց թագուհիները» խորագրով միջոցառումը Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Educational 2017-05-04

Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Հայոց թագուհիները» խորագրով: 5-րդ ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ն. Լազարևա) ներկայացրին մեր պատմության հայտնի թագուհիներին՝ Տիգրանուհի, Փառանձեմ, Խոսրովանույշ, Կատրանիդե, Զաբել, Կեռան: Փոքրիկ բեմական խաղով ներկայացվեցին տվյալ ժամանակաշրջանը, կատարված իրադարձությունները: Մեր երկրի պատմությունը պահպանել է հիշատակություններ հայոց թագուհիների մասին, որոնք, լինելով հեզաբարո կանայք, եղել են իրենց երկրի բացառիկ տիրուհիները, իրենց արքա-ամուսինների նվիրյալ կանայք, ամնացորդ նվիրումով մայրեր: Աշակերտները ներկայացրին այն թագուհիներին, որոնք մշտապես մասնակից են եղել երկրի կարևոր ձեռնարկումներին, եղել են զարմանալի զորավարներ, բարձրաճաշակ կառուցողներ: Աշակերտները ներկայացրին Կիլիկիայի հայոց թագուհիներ Զաբելին և Կեռանին: Զաբելը եզակի թագուհիներից է եղել, որն իր միջոցներով բարեգործական հաստատություններ ու հիվանդանոցներ է բացել Սիս մայրաքաղաքում ու ինքն անձամբ է խնամել հիվանդներին՝ հարուստ թե կարիքավոր: Կեռան թագուհին մեծ նպաստ է բերել հոգևոր հաստատություններին, մեկենաս դարձել մանրանկարչության և հոգևոր հաստատությունների ստեղծմանն ու զարգացմանը: Հայոց թագուհիները եղել են բարեպաշտ, հայրենապաշտ ու աստվածավախ կանայք: Եվ մեր էպոսի հետևյալ խոսքը «Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ» ամբողջացվեց Փառանձեմ թագուհու կերպարով, որը գերադասեց իր անձը զոհաբերել հանուն հայոց հողի: Միջոցառմանը հատուկ հմայք էր հաղորդում բեմի համապատասխան կահավորումը և երեխաների հանդերձանքը: Փոքրիկ դերասաններին հաջողվեց մտնել կերպարների մեջ և ներկայացնել հայոց թագուհիներին:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.