News

Ընտանիքը կարևոր արժեք է

Educational 2017-05-04

<< Հայաստանի մանուկներ>> հիմնադրամի նախաձեռնությամբ << Երեխայի և ընտանիքի աջակցության >> ծրագրի շրջանակներում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում քննարկում էր կազմակերպվել ուսհաստատության հոգեբան` Նոնա Մելքոնյանի և սոցիալական մանկավարժ `Հովհաննես Սաֆարյանի ջանքերով : Կարևոր և նպատակային ծրագիր է , որը նպաստելու է աշակերտների մոտ ընտանիք հասկացության ձևավորմանը և արժևորմանը : Նախապես հանձնարարված էր << Իմ ընտանիքը >> թեմայով շարադրություններ գրել , նկարել : Քննարկման ընթացքում հնչեցին հետաքրքիր կարծիքներ , տեսակետներ :Աշակերտների կարծիքով ամուր է այն ընտանիքը , որտեղ գերակայում է սերը , ընտանիքի անդամները հոգատար են միմյանց նկատմամբ և վստահում են իրար : Աշակերտները անկեղծանալով ասացին նաև , որ իրենք սկսել են ավելի ուշադիր <<զննել>> իրենց ծնողների կազմած ընտանիքը և իրենք այնտեղ որոշակի փոփոխություններ կկատարեին : Բովանդակալից քննարկում էր…

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.