News

Ն.Մարտիրոսյան. հետաքրքիր, ինքնատիպ մտածողությամբ սերունդ է մեծանում

Educational 2013-07-02

Երեկ` հուլիսի 1-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդները քննություն էին հանձնում «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայից: Հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ ներբուհական այս քննության նպատակն է ճշտել դիմորդի բառապաշարը, ընտրած ոլորտի վերաբերյալ ճանաչողական իմացությունը, խոսքի մշակույթը, արտահայտվելու ինքնատիպությունը. «Այսինքն՝ այս քննությունը նույն առաքելությունն ունի, ինչ «Դերասանի վարպետություն» առարկայի քննությունը՝ Կինոյի և թատրոնի ինստիտուտում, կամ գունանկարն ու գեղանկարը՝ Գեղարվեստի ակադեմիայում»:

Քննության ընթացքում գրանցվեց 4 առավելագույն` 20 միավոր:

Ըստ Նաղաշ Մարտիրոսյանի` հանձնաժողովը որոշ պատասխաններից տպավորված է, եղել են նաև թույլ պատասխաններ, 14-15-16 միավոր ստացողներ: «Քիչ առաջ հանձնաժողովի անդամներով խոսում էինք այն մասին, որ հետաքրքիր, ինքնատիպ մտածողությամբ մի սերունդ է մեծանում, առավել ևս, եթե մարդը ձգտում է լրագրող դառնալ, արդեն ինչ-ինչ գիտելիքներ է կուտակել, հետևում է տպագիր և առցանց լրատվամիջոցներին… Մեզ ուրախացնում է այն, որ լրագրողի մասնագիտությունն ընտրած դիմորդը գիտի, թե ուր է գալիս, ինչ պիտի անի, ինչ կա ոլորտում և ինքը որտեղ է որոնելու իր ապագան»:

Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.