News

«Երգող Հայաստան» մրցույթի արդյունքները կամփոփվեն գալա համերգով

Featured 2017-05-04

Մայիսի 9-ին՝ ժամը 14:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը և գալա համերգը:

 

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր:

 

Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը: «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթը մեկնարկել է մարտի 25-ին և իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Մրցույթն անցկացվել է երկու փուլով և երկու կարգով. Ա կարգ` երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր (կրտսեր և ավագ): Բ կարգ` հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր:

 

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն անցկացվում է 2001 թվականից, որի նպատակն է զարգացնել և տարածել երգչախմբային արվեստը, խթանել մանկապատանեկան երգչախմբերի գործունեությունը, ինչպես նաև նպաստել մատաղ սերնդի գեղարվեստական կրթությանը և գեղագիտական դաստիարակությանը:

 

Աղբյուրը՝ Mincult.am


 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.