News

Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Educational 2013-07-01

Ս. թ. հուլիսի 1-ին կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվար ամսին Լոնդոնում կայացած «Կրթության համաշխարհային ֆորումին» Հայաստանի պատվիրակության ներկայացրած զեկույցի` հանրակրթական դպրոցներում «Շախմատը» որպես պարտադիր առարկա ներդրման փորձի վերաբերյալ միջազգային արձագանքները:

Ըստ նախարարի` Հայաստանի փորձը մեծ հետաքրքրություն է գտել միջազգային կրթական հանրույթի շրջանակում: Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` մասնակցել հաջորդ տարի կայանալիք ամենամյա ֆորումին և որպես առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնած երկիր` ներկայացնել վերոնշյալ գործընթացի վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության ոլոտում համագործակցության, Հայաստանում բիզնես կրթության ներդրման, ինչպես նաև անգլերեն լեզվի դասավանդման և թեստավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին նախարարը պատրաստակամություն է հայտնել նախարարության ակտիվ մասնակցությունը բերել հոկտեմբերին նախատեսվող Բրիտանական խորհդի կողմից կազմակերպվող «ՏՏ տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում» համաժողովին:

Աղբյուրը՝ www.edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.