News

Առարկայական մրցույթ հայոց պատմությունից

Educational 2017-05-04

Արճիսի միջնակարգ դպրոցում այս անգամ առարկայական մրցույթ էր անցկացվում հայոց պատմություն առարկայից: Մրցույթին մասնակցում էին «Տիգրան Մեծ»,«Լևոն Մեծագործ» և «Արտաշես Բարի» թիմերը: Մրցույթի նպատակը ոչ միայն գիտելիքների ստուգումն էր,այլև սեր արթնացնել դեպի հայոց պատմություն առարկան,հայրենասիրություն սերմանել աշակերտների շրջանում: Մրցույթը շատ ուսանելի էր:Աշակերտները նախ ներկայացրին այն արքաներին,ում անունը կրում էր թիմը,ապա երեք փուլով ընթացավ մրցույթը: Ընդգրկված էին հարցեր հայոց արքայատոհմերից,զանգեզուրյան և արցախյան գոյամարտերից,Հայոց Եղեռնից:Լրացվեցին ուրվագծային քարտեզներ: Վերջում մրցեցին թիմերի ավագները, ու չնայած լավագույն արդյունք ցույց տվեց «Արտաշես Բարի» թիմի ավագ Համլետ Մնացականյանը,բայց ընդհանուր արդյունքով հաղթեց «Լևոն Մեծագործ» թիմը: Հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.