News

Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոցն իր «BINKYAN» թիմով...

Educational 2017-05-03

Այս տարի «Technovation» ծրագրի շրջանակներում Հայաստանից ավելի քան երկու հարյուր 10-18 տարեկան աշակերտուհիներ և մոտ հիսուն մենթոր-ուսուցչուհիներ մասնակցեցին «Technovation» ծրագրին, որը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է՝ աղջիկների համար: 12 շաբաթա ուսուցման ընթացքում`ԿԱԻ-ի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» ծրագրին մասնակցող աղջիկները կազմելով առավելագույնը հինգ անդամից բաղկացած թիմեր, մենթորների ուղղորդմամբ, իրենց համայնքում բացահայտեցին ու վեր հանեցին որևէ սոցիալական խնդիր և պատրաստեցին բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը: Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոցի «BINKYAN» թիմը`ուսուցիչ- մենթոր Մարիետա Դավթյան, ևս մասնակցեց Հայաստանում «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան» նվիրված «Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը» խորագրով ֆորումին,ներկայացնելով կրթության ոլորտի հետ առընչվող ծրագիր,համապատասխանաբար լոգո,պաստառ,կարգախոս և երկու տեսադաս` ծրագրի և թիմի մասին:Ծրագիրը պատվավոր հանգստի անցած բոլոր այն ուսուցիչների համար է,ովքեր դեռևս կարող են և ցանկանում են աշխատել բջջային հավելվածով, իրենց գիտելիքներն ու տարիների փորձը հաղորդելով աշակերտներին :Հեռավար ուսուցումն հնարավորություն կտա լուծել ոչ միայն հոգեբանական խնդիրներ,այլ խնայել ժամանակը և ոգևորել մեծահասակ ուսուցիչներին: Հաջողություն ցանկանալով բոլոր թիմերին, մաղթենք, ծրագրերի իրականացում:

ք. Երևանի թիվ 146 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.