News

Եղել ենք, կանք ու կմնանք

Educational 2017-05-03

Ապրիլ ամիսը իր հետ բերում է բազմաթիվ հուշեր ու հիշողություններ, դառնություններ ու ցավ: Յուրաքանչյուրիս պարտքն է… Անմահացնել ապրիլյան քառօրյայում մասնակցած, նահատակված հայ քաջորդիներին, նրա՛նց, ում արյան գնով ապրում ենք խաղաղ երկնքի տակ: Զովաբերի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին հերոսապատում – միջոցառում <<Եղել ենք, կանք ու կմնանք>> վերնագրով: Յուրաքանչյուր աշակերտի կրծքի վրա մի նահատակված հայ քաջորդու նկարով, ձեռքներին վառվող մոմեր՝ բեմ բարձրացան: Ներկայացրեցին նրանց կենսագրությունն ու ծառայության ընթացքում կատարած քաջագործությունը: Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին զոհված տղաների հիշատակին: Ապրիլները սև են…սակայն մահվան ու վերականդանացած ապրիլներին փոխարինում են հաղթանակների մայիսներ: Եվ այս հաղթանակների համար խոնարհվում ենք նահատակված զինվորների ծնողների առջև ու աղոթքներով բարի ծառայություն մաղթում նորակոչիկներին: Էկրանի վրա մեծադիր նկարներով ցուցադրվեցին մեր գյուղից զինակոչված բոլոր քաջ տղաների նկարները, որն ուղեկցվում է գեղեցիկ ու հայրենասիրական հնչեղությամբ երաժշտությամբ: Աղջիկները իրենց առնական պարերով փառք ու պատիվ էին մաղթում մեր քաջարի տղաներին, որոնք ուրախություն ու խաղաղություն են բերում բոլորիս: Զովաբերի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի՝ Գ. Ստեփանյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.