News

Այց Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Educational 2017-05-02

Սույն թվականի ապրիլի 28-ին Dasaran-ի հրավերով Նոր Հաճընի թիվ 3 հիմնական դպրոցի 4-7-րդ դասարանի աշակերտները երաժշտության ուսուցչուհի Ն. Վարդանյանի, դաստիարակչական աշխատանքի կազմակերպիչներ Վ. Քոչարյանի և Հ. Առաքելյանի ուղեկցությամբ այցելեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:
 
Մեր աշակերտները հնարավորություն ունեցան ստանալու նոր տեղեկություններ աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք մեծ հետաքրքրությամբ էին անցնում սրահից սրահ և համակ ուշադրությամբ լսում թանգարանի ուղեկցորդուհուն, պատասխանում նրա հարցերին:
 
Ուրախալի էր, որ ոչ միայն մեր աշակերտներն էին հիացած, այլև թանգարանի աշխատակիցները՝ մեր աշակերտների գիտելիքներով ու վարվեցողությամբ: Նման միջոցառումներն օգնում են զարգացնելու աշակերտի մտահորիզոնը, ճանաչելու, գնահատելու ազգի մեծերին: 
 
Շնորհակալություն Dasaran-ին ընձեռած հրաշալի հնարավորության համար:
 

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.