News

Բաց դաս մաթեմատիկայից 4 – րդ դասարանում

Educational 2017-05-02

Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 4 – րդ դասարանում անցկացվեց բաց դաս մաթեմատիկայից, ուսուցչուհի Ա. Անտոնյան: Դասն սկսվեց խաչբառի լրացումով: Մագնիսական գրատախտակի վրա երեխաները լուծեցին ուսուցչի առաջադրած մաթեմատիկական խնդիրները և ստացան օրվա դասի թեման` «Մաս»: Ընթերցեցին այգի մեկնաբանությունը և իրենց ունեցած խնձորները, թխվածքաբլիթները փորձեցին բաժանել հավասարաչափ մասերի` 1/2, 1/3, 1/6, իսկ միջինքը` 1/16 մասի: Մագնիսական գրատախտակի վրա փակցրեցին 1/4 եռանկյունները և ստացան քառակուսի: Խմբային աշխատանքով կատարեցին դասագրքի վարժությունները, ըստ ներկված օրինակի գտան 1/9, 1/3, 1/6 մասերը: Այնուհետև թիմերը ներկայացրին աշխատանքները և միմյանց հարցեր տվեցին մաս բառի վերաբերյալ` երկրագնդի մասերը` ցամաք և ջուր, երգի մի մասը և այլն: Ստեղծվեց միջառարկայակն կապ տարբեր առարկաների միջև: Ուսուցչուհին ակտիվ էր և հասցնում էր ստուգել բոլորի աշխատանքները: Մարինան և Արգամը գրատախտակի մոտ պատկերեցին ուղղանկյունները և տարբեր ձևով բաժանեցին 4 մասի: Ջոնը կարդաց տրամաբանական խնդիրները և լուծեց: Արփինեն 4 կտրումով ստացավ 5 մաս: Ժապավեն: Դասը հետաքրքիր էր և ուսանելի: Ուսուցչուհին օգտագործեց տարբեր մեթոդներ և հնարներ, դասը ավելի բովանդակալից, հետաքրքիր և մատչելի անցկացնելու համար:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.