News

Թենիսի առաջնություն

Educational 2017-05-02

Արճիսի միջնակարգ դպրոցում ապրիլի վերջին անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն` նվիրված Հայոց Եղեռնի 102-ամյա տարելիցին: Մրցույթին մասնակցում էին ուսուցիչները և աշակերտները: Այն անցավ լարված պայքարում: Ուսուցիչներից առավել ակտիվ էին Մ. Եսայանը և Կ. Անտոնյանը,իսկ աշակերտներից` Ռոման Միկչյանը և Ժորա Մուսայելյանը: Թիմային պայքարում հաղթեց աշակերտների թիմը,իսկ անհատական պայքարում` ուսուցիչ Մ. Եսայանը: Աշակերտների և ուսուցիչների ոգևորությունն այնքան մեծ էր,որ որոշեցին նմանատիպ մրցույթներ կազմակերպել նաև այլ սպորտաձևերից:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.