News

Չեխիայի Կարլի համալսարանում բացվել է Հայկական գրադարան

Educational 2017-05-02

Չեխիայի Կարլի համալսարանի փիլիսոփայական գիտությունների ֆակուլտետի գրադարանում բացվել է Հայկական գրադարան։ Բացումը կատարել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ԿՀՓՖ դեկան Միրիամ Ֆրիեդը:

 

Հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ֆակուլտետի գրադարանային համակարգի ղեկավար Կլարա Ռոսլերովան, արվեստների ֆակուլտետի դեկան Միրիամ Ֆրիդովան, գրադարանի տնօրենն ու աշխատակիցները, հայագիտական առարկաները դասավանդող դասախոսներն ու ուսանողները:

 

Տիկին Ֆրիեդը  նշել է, որ գրադարանը մեծապես կնպաստի նաև իրենց ուսանողների կովկասագիտական գիտելիքների  խորացմանը: Ինչպես նշել է Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան, գրքերի հավաքագրման գործընթացն սկսվել է 2013 թվականի վերջերից, երբ ֆակուլտետում սկսվել են հայագիտական դասընթացները։

 

Գրադարանի շուրջ երկու հազար՝ Հայաստանին և հայերին վերաբերող, տարբեր լեզուներով հրապարակված գրքեր Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ երեք տարվա ընթացքում համակարգվել են և էլեկտրոնային եղանակով գրանցվել: Արամ Սիմոնյանը խոստացել է Երևանի պետական համալսարանի հրատարակություններից հայերեն և օտար լեզուներով մոտ 300 անուն գիրք ուղարկել գրադարանին: 

 

Գրադարանն ունի նաև Հայաստանի վերաբերյալ  չեխերեն և օտար լեզուներով գրքեր։ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բոլոր նրենց, ովքեր աջակցել են գրադարանի բացմանը։

 

Աղբյուրը՝ Orer.eu

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.