News

Հրաձգության մրցույթ

Educational 2017-05-01

Արճիսի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հրաձգության մրցույթ` մանկավարժների և աշակերտների միջև,նվիրված` Հայոց ցեղասպանության 102-ամյա տարելիցին: Միջոցառման նպատակը հայրենասիրական ոգու բարձրացումն էր: Յուրաքանչյուրը իրեն զգում էր հայրենիքի պաշտպան,զինվոր: Մրցույթն ընթացավ լարված պայքարում և չնայած,որ թիմային պայքարում հաղթեց աշակերտների թիմը,սակայն 50 հնարավորից 47 միավորով առաջին տեղ զբաղեցրեց մաթեմատիկայի ուսուցչուհի Աիդա Գևորգյանը,երկրորդ տեղում էր 10-րդ դասարանի աշակերտ Սարգիս Բեջանյանը: Դպրոցի տնօրենությունը պարգևատրեց հաղթողներին: Ոգևորությունը շատ մեծ էր,ուստի որոշվեց մրցույթը դարձնել ավանդական և պարբերաբար անցկացնել տարբեր առիթներով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.