News

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Featured 2013-06-29

Մայիսի 29-ի 2-րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում և կարճատև անձրև, էական տեղումներ չեն սպասվում, ընդհանուր առմամբ եղանակն արևային կլինի: Տեղ-տեղ հնարավոր է քամի` մինչև 15-18մ/վրկ:
Տաթևում կդիտվի առանց տեղումների, արևշող եղանակ, հիանալի եղանակ է բնության գրկում ձեր հանգիստն անցկացնելու համար: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, բարձրացում է սպասվում նաև առաջիկա օրերին:
 
Երևանում սպասվում է արևային և շոգ եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամի` 10-12մ/վրկ: Գիշերը` +17+19, ցերեկը` +31+33, երեկոյան` +25+27:
 
Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, օրվա ընթացքում ավելացրեք նաև ջրի չափաբաժինը, կրեք բաց գույնի բամբակե հագուստ:
 
Աղբյուրը՝ www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.