News

Մրցույթ՝ Հորդանանում սովորելու համար

Educational 2013-06-29

ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ հայտարարվում է մրցույթ` 2013-2014 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն», «Հնեաբանություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտություններով մագիստրոսական և ասպիրանտական (5 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները: 
 
Ուսուցումը իրականացվելու է արաբերեն լեզվով:
 
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
 
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկը,
• ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),
• դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
• անձնագրի պատճեն,
• անգլերեն լեզվով բժշկական տեղեկանք (հավելված), 
• 3x4 չափի 4 լուսանկար,
• արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
 
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
• ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
 
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն):
 
Մրցույթn անցկացվում է.
 
• Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
• Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:
 
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 15.07.2013թ. (ներառյալ):
 
Ասպիրանտուրայի մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: 
 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ.` 56-23-64):

Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.