News

Մեր քիմիկոսները

Educational 2017-04-27

22.04.2017թ. տեղի ունեցավ «Պատանի քիմիկոսներ» համահայկական 7-րդ մրցաշարի կիսաեզրափակիչը, ապա նաև եզրափակիչը: 190 դպրոցի «Սիրիուս» թիմը, չնայած որ նորեկ էր այս մրցաշարում,ուշագրավ խաղի արդյունքում հասավ եզրափակիչ, զբաղեցրեց չորրորդ տեղը՝ զիջելով միայն խաղի մեջ բազմափորձ մասնակիցներին: Շնորհավորում ենք թիմին՝ Նարեկ Քոչարյանին, Անուշ Վաղարշակյանին, Տիգրան Վաղարշակյանին, Յանա Հարությունյանին և Էլեն Դիլանյանին, թիմի մարզիչներին՝ Կ. Դուրգարյանին և Հ. Քոչինյանին, մասնակիցներին, ինչպես նաև բոլոր գյուլբենկյանականներին: Տեսանյութ եզրափակիչ փուլից. https://www.youtube.com/watch?v=SyI3qGHCU7c&feature=youtu.be «ԱՅԲ» հիմնադրամի կողմից կազմակերպված «Պատանի քիմիկոսների» համահայկական 7-րդ մրցաշարում արձանագրած հաջողության և դպրոցի հեղինակությունը բարձր պահելու համար դպրոցի տնօրեն Կ. Զատիկյանը հատուկ շնորհակալություն է հայտնում ներքոնշյալ ուսուցիչներին և սովորողներին՝ 1. Կարինե Դուրգարյան (քիմիայի ուսուցչուհի), 2. Հասմիկ Քոչինյան (քիմիայի ուսուցչուհի), 3. Անուշ Վաղարշակյան (12-րդ դասարան, կենսաքիմիա հոսք, թիմի ավագ), 4. Նարեկ Քոչարյան (12-րդ դասարան, կենսաքիմիա հոսք), 5. Տիգրան Վաղարշակյան (11-րդ դասարան, կենսաքիմիա հոսք), 6. Յանա Հարությունյան (11-րդ դասարան, կենսաքիմիա հոսք), 7. Էլեն Դիլանյան (10-րդ դասարան, կենսաքիմիա հոսք):

ք. Երևանի թիվ 190 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.