News

Հայ մասնակիցները՝ Դելփյան խաղերի մեդալակիրներ

Featured 2017-04-27

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել են ԱՊՀ երկրների 12-րդ Երիտասարդական Դելփյան խաղերը: Խաղերին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և այլ երկրների պատվիրակություններ:

 

Խաղերին, որոնք անցկացվել են 17 անվանակարգերում, կարող էին մասնակցել10-25 տարեկան շնորհալի պատանիներ և երիտասարդներ: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունում ընդգրկված 29 մասնակիցներըն էլ ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և արժանացել 7 ոսկե, 6 արծաթե, 4 բրոնզե մեդալների և 9 դիպլոմների:

 

Նրանք հանդես են եկել 11 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգեցողություն, Էստրադային երգեցողություն, Ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ):

 

Խաղերի միջազգային հանձնաժողովներում Հայաստանի պատվիրակությունից ընդգրկված էին` Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Ավետիք Ավեստիսյանը (կերպարվեստ), Նունե Բադալյանը (ակադեմիական երգեցողություն), Մարգարիտ Շահինյանը (ժողովրդական երգեցողություն), Ծովինար Հովհաննիսյանը (ազգային նվագարաններ):

 

Աղբյուրը՝ Mincult.am


 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.