News

<<Երկրիս գարունները>>

Educational 2017-04-26

Նոր Հաճընի թիվ 3 հիմն. դպրոցի 8-րդ դասարանի (դասղեկ Վարդուհի Աթանեսյան) կազմակերպած <<Երկրիս գարունները>> ցերեկույթը Հայոց աշխարհի ուրախ ու տխուր գարունների մասին էր: Նրանք գովերգում էին այն գարունը, որին սպասում ենք ու ասում. <<Դռները բացե՜ք, գարու՛ն է գալիս...>>: Բայց հիշում ու ոգեկոչում էին նաև այն գարունները, երբ <<գարուն ա, ձուն ա արել...>>: Երկփեղկված ծառի մի կողմում խոնարհված ճյուղերի վրա հայոց տխուր գարուններն էին, իսկ վերընձյուղված ու ծաղկած ճյուղերին՝ հաղթանակները: Հանդիսատեսի աչքի առջև Արարատ դարձած աղջիկների պարախումբը, ծածանվող խաչը, սուրն ու գրիչը ապացուցում էին, որ ինչ գնով էլ լինի, պիտի հաղթենք վաղ թե ուշ:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.