News

Հավերժի ճամփորդը

Educational 2017-04-26

Հայրենասիրական դաստիարակությունը յուրաքանչյուր կրթօջախի սրբազան պարտքն է ու պատասխանատվությունը:Հայրենիքը մեր սերն է , մեր ջերմ օջախը , մեր ծնողները , մեր եկեղեցիներն ու խաչքարերը , մեր մշակույթը , հայրենիքը մենք ենք … Այս գաղափարին էր ծառայում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի <<Հավերժի ճամփորդը >> վերտառությամբ միջոցառումը , որը կազմակերպել էր Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Նունե Շատոյանը: Ազգային հպարտություն , խոնարհում հավերժի ճամփորդ հայ ժողովրդի պատմական ուղու , նրա ստեղծագործ ժողովրդի , մայրենի լեզվի , մշակույթի ու արվեստի նկատմամբ ակնածանքի , սեփական հայրենիքում խաղաղ ապրելու ձգտման դաստիարակում …. Սրանք էին միջոցառման նպատակները : Գևորգ Էմինի <<Հավերժի ճամփորդ >> ստեղծագործությանը զուգակցվել էին Արամ Խաչատրյանի , Տիգրան Մանսուրյանի ,Արա Գևորգյանի մշտամնա երաժշտությամբ , հայրենասիրական ոգեշունչ երգերով և հայ բանաստեղծության գոհարներով :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.