News

«Երկիր մոլորակն ի´մ տունն է»

Featured 2017-04-26

Օրերես կայացել է Երկրի միջազգային օրվան նվիրված «Երկիր մոլորակն ի´մ տունն է» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերով:

 

Միջոցառմանը մասնակցել են աշակերտներ տարբեր կրթական հաստատություններից: Դանիել Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոցի 7ա դասարանի աշակերտուհի Գայանե Բադալյանը և 171 հիմնական դպրոցի 6գ դասարանից Ալիսա Հարությունյանը ներկայացել են պաստառով և փոքրիկ ելույթով՝ նվիրված «Մայր Երկրի միջազգային օրվան», ինչի համար արժանացել են մրցանակի և շնորհակալագրի: Միջոցառմանը ներկա են գտնվել թանգարանի տնօրենը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խ. Հակոբյանը, ովքեր էլ հանձնել են մասնակիցներին հավաստագրեր ու հուշանվեր-մրցանակներ:

 

Պատանի բնագետները նշել են, որ մշտապես մասնակցում են Երկրաբանական թանգարանի կողմից կազմակերպվող նման միջոցառումներին՝ նվիրված Ջրի համաշխարհային օրվան և Մայր Երկրի միջազգային օրվան, ստանում Երկրի ու Մայր բնության պահպանման վերաբերյալ բազմապիսի գիտելիքներ, ծանոթանում այսօր առկա խնդիրներին, սովորում պահպանել բնությունն ու հոգ տանել բնության մասին:

 

Նրանք նշել են նաև, որ մասնակցել են «Երկիր մոլորակն ի´մ տունն է» խորագրով մեկ այլ դասընթացի, որն անցկացվել է Դիլիջանի ազգային պարկում: Այն եղել է ուսուցողական և հնարավորություն տվել  ծանոթանալ բնության մասին հոգ տանող մարդկանց հետ:

 

Աղբյուրը՝ Երկրաբանական թանգարան

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.