News

Հայաստանի շախմատի վետերանները հաղթանակով մեկնարկել են աշխարհի թիմային առաջնությունում

Sports 2017-04-26

Հունաստանում մեկնարկել է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որին մասնակցում է նաև մեր վետերանների հավաքականը՝ 50+ խմբում։

 

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

 

Վետերանների թիմային առաջնության 1-ին տուրում մերոնք 3․5-0․5 հաշվով հաղթել են Հունաստանի հավաքականին։ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Կարեն Մովսիսյանը հաղթանակներ են տոնել, իսկ Սերգեյ Գալդունցն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

 

Մրցաշարին մասնակցում են Անգլիայի և Ռուսաստանի ուժեղ հավաքականները, որոնք համապատասխանաբար գլխավորում են  աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Նայջել Շորտը և ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Խալիֆմանը: Մրցող թիմերը 22-ն են։

 

Աղբյուրը՝ Chessfed.am        


 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.