News

Ապրելու ապրիլ

Educational 2017-04-22

22.04.2017թ. Արճիսի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 102-ամյա տարելիցին: Միջոցառումը կրում էր «Ապրելու ապրիլ» խորագիրը: Նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1 500 000 անմեղ զոհերի հիշատակը,ապա երգ ու երաժշտությամբ, գեղեցիկ ասմունքով վերապրեցին 1915թ. ապրիլի 24-ը: Միջոցառման կազմակերպիչ Հ. Պողոսյանը խոսեց ցեղասպանության ծրագրի,իրականացման ուղիների և իրականացնողների մասին: Հարգանքի խոսքեր հղեցին բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Միջոցառման երկրորդ մասում 9-րդ դասարանի աշակերտների ջանքերով ներկայացվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը: Դահլիճը հիշեցնում էր գերմանական դատարան:Ի վերջո արդարացվեց Սողոմոն Թեհլերյանը,աշակերտները իմացան հայ վրիժառուների գործունեությունը և ողջունեցին նրանց այդ քայլը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.