News

Շրջանավարտները ստացել են հիմնական կրթության վկայականներ

Educational 2013-06-27

Ս.թ. հունիսի 5-ից 22-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում անցկացվել են ավարտական քննություններ, որոնց ընթացքում, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, քննակարգի որևէ խախտում չի արձանագրվել։ Հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին, վկայականներ են ստացել 2012-2013թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։ 7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության վկայականներ են ստացել։
 
Շրջանավարտ ունեցող Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 16 դպրոցներում 2012-2013 ուստարում 12-րդ՝ ավարտական դասարան ունեցող 16 դպրոցների շրջանավարտները 600-ն են։
 
Աղբյուրը` 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.