News

Հայ-բելառուսական համագործակցություն կրթության ոլորտում

Educational 2017-04-21

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջև այսօր կնքվել է 2017-2020թթ. կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

 

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջազգային կապերի վարչության պետ Վլադիմիր Շապուրովը: Հուշագրի համաձայն` կողմերը կհամագործակցեն շնորհալի երեխաների հետ աշխատանքի և օլիմպիական շարժման զարգացման, Բելառուսում կազմակերպվող առարկայական հեռավար օլիմպիադաներին ՀՀ աշակերտների մասնակցության գործում:

 

Կողմերը նաև կաջակցեն հանրակրթական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի հաստատման գործընթացին, գիտական հաստատություններում մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, կապահովեն միջազգային ցուցահանդեսներին, էքսպոներին և այլ կրթական միջոցառումներին երկու երկրների գերատեսչությունների մասնակցությունը:

 

Հուշագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն համատեղ կրթական կառույցների ստեղծման և երկու երկրների բուհերի մասնաճյուղերի բացման գործին, կիրականացնեն մասնագետների փոխանակում, համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործին:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.