News

Մաթեմատիկա առարկայի դրվածքի ուսումնասիրություն 4-րդ դասարանում

Educational 2017-04-20

Աշխարհաճանաչման յուրահատուկ միջոց է <<Մաթեմատիկա>> առարկան: Այն նպաստում է աշակերտի մտածողության ձևավորմանը խթանում է սովորողների հետաքրքրությունները, ձևավորում է դատողությունը: Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինությունը մաթեմատիկայի ուսուցիչների հետ համատեղ ուսումնասիրում է մաթեմատիկա առարկայի դրվածքը 4-րդ դասարանում :Ուսումնասիրվեցին աշակերտների տեսական գիտելիքները կարողությունները ու հմտությունները : Նրանք տիրապետում են թվաբանական չորս գործողությունների հիմնական կանոններին , համեմատում են բնական թվերը , կոտորակները , հասականում են ամբողջի և նրա մասերի կապը գիտեն չափման միավորները , կատարում են տրամաբանական տարրական եզրահանգումներ : Դասվար Սուսաննա Խաչատրյանը լուրջ աշխատանք է կատարել չափորոշչային պահանջների իրականացման ուղղությամբ և դասարանը նախապատրաստում է գիտելիքների ստուգմանը : Առավել աչքի ընկան Հայկը ,Արամը , Միլենան, Պայքարը , Կարենները , Ավետիսը , Վիկտորը ,Արուսյակը , Գրիգորը ,Ժորան և այլն:Նրանք ոգևորված կատարում էին իրենց տրված առաջադրանքը : Արդյունքները գոհացուցիչ են :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.