News

Մեդիագրագիտության կարևորությունը կրթության ոլորտում

Educational 2017-04-20

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին:

 

Հուշագրի համաձայն`  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է  մշակել և տարածել մեդիագրագիտության ուսումնամեթոդական նյութեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի համար, աջակցել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին ուսուցիչների, տնօրենների, դասախոսների վերապատրաստումների իրականացման գործընթացում, երաշխավորել հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակված ուսումնական նյութերը, վերանայել որոշ առարկաների, մասնավորապես, «Հասարակագիտություն» առարկայի ծրագիրը՝ դրանում մեդիագրագիտության թեմաներ ինտեգրելու նպատակով:

 

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ եթե այս ծրագիրը հաջողի, ապա հետագայում այն կարող է դառնալ կրթակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը: «Մեդիագրագիտություն, բնապահպանական և քաղաքացիական կրթություն. սրանք հմտություններ են, որոնք ճիշտ բաժանելով մեր առարկայախմբերի միջև` կստանանք և’ վերապատրաստված ուսուցիչներ, և կունենաք դպրոցի բեռնաթափում»,-նշել է նախարարը:

 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ հուշագրի ստորագրումն արդյունք է վերջին 5 տարիների  աշխատանքի` դպրոցի, ուսուցիչների, Մեդիագրագիտության ձեռնարկի: Նա նշել է նաև, որ արդեն մոտ 300 ուսուցիչ անցել է մեդիագրագիտության դասընթացը, այն ներդրել դպրոցներում, ինտեգրել տարբեր առարկաների, ակումբային դասընթացների, լրացուցիչ կրթության, դասվարների ժամերին, իսկ Մեդիագրագիտության ձեռնարկը երաշխավորվել է` որպես ուսումնաօժանդակ գրականություն:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.