News

Բնագիտամաթեմատիկական առարկաների դասավանդումը

Educational 2017-04-19

Բնագիտամաթեմատիկական առարկաների դրվածքն է ուսումնասիրվում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Անշուշտ, կարևոր են բնական գիտությունները: Նրանց առաքելությունը բարձրակարգ մտածողությամբ օժտված, գիտական աշխարհայացք ունեցող , ճանաչողության մեթոդներին տիրապետող և կիրառող , բնական երևույթների և շրջապատող աշխարհի մասին ընդհանրացումներ անող անձի ձևավորումն է: Եվ սրանով պայ-մանավորված` բարձր է պատասխանատվության մակարդակը: Շարունակ պրպտում են ուսուցիչներ`Մարուսյա Միսկարյանը, Ասյա Այվազյանը , Անահիտ Մաթևոսյանը. Արմենուհի Մովսիսյանը, Արմենուհի Գրիգորյանը, Զասենիկ Մելքոնյանը, Արփիկ Աղաջանյանը, Անահիտ Մանուկյանը , ասելիքը բովանդակալից, մատչելի , տպավորիչ ու հարուստ դարձնելու համար: Կիրառվում են դասավանդման արդյունավետ մեթոդներ ու մեթոդական հնարներ, ցուցապաստառներ, տեսադասեր, օգտվում են կրթական կայքերից ասելիքը արժեքավոր ու ամբողջական դարձնելու համար: Եվ , բնականաբար , արդյունավետ աշխատանքը ապահովում է ցանկալի արդյունք:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.