News

Կերտենք առողջ ապագա

Educational 2017-04-19

2017թ.ապրիլի 19-ին Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցում կայացավ դաս-միջոցառում »Կերտենք առողջ ապագա» խորագրով: Դասի ընթացքը վարեց 8-րդ դասարանի աշակերտ Արմեն Հովսեփյանը: Դասը սկսվեց աշակերտների ներկայացրած թևավոր խոսքերով: Այնուհետև հետաքրքիր, դաստիարակչական, ուսուցողական բնույթի տեսանյութերով շարունակվեց միջոցառումը: Ներկայացվեց վնասակար սովորությունների ցանկը, դրանցից ծնվող աղետալի հետևանքները և դրանց դեմ ձեռնարկվող պայքարի բոլոր հնարավոր միջոցները: Ծխախոտը, ալկոհոլը և թմրամիջոցները հասարակության համար սոցիալական մեծ չարիք են: Հարկավոր է դրանց ասել «Ո՛չ» և ապրել առողջ ապրելակերպով, քանզի առողջությունն անգնահատելի հարստություն է, և պետք է այն խստագույնս պահպանել: Միջոցառման վերջում իր խոսքով հանդես եկավ Աբովյանի բժշկական կենտրոնի ընտանեկան բժշկուհի Մարգարիտա Հայրապետյանը: Իր բժշկական կոչով բժշկուհին փորձեց աշակերտներին հասկացնել, որ կարևոր է ո՛չ միայն տեղեկացված լինելը, այլ վերոնշյալ կործանարար սովորություններից հրաժարվել կարողանալը:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.