News

ԶԱՏԻԿ

Educational 2017-04-19

Ապրիլի 18-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցի 4բ դասարանի աշակերտները ներկայացրին մի լուսավոր ու բովանդակալից միջոցառում՝ նվիրված Սբ Հարության՝ Զատիկին: Դասվար Ծովինար Հովհաննիսյանը կարողացել էր 45 րոպե տևողոությամբ միջոցառման մեջ ընդգրկել թե քրիստոնեական և թե ժողովրդական ավանդույթն ու պատմությունը: Երեխաները խոսում էին հստակ, գեղեցիկ: Հնչեցին թե եկեղեցական և թե ժողովրդական երգեր: Երաժշտության ուսուցչուհի Լուսինե Դավթյանի շնորհիվ երգերը հնչում էին մաքուր և անսխալ: Երեխաներին հաջողվեց իրենց համար շատ սիրելի այս տոնի ոգին ու լավատեսական տրամադրությունը փոխանցել հանդիսատեսին: Սա մի ուսանելի մեծ դաս էր, որի ժամանակ աշակերտներն էին ուսուցչի՝ սովորեցնողի դերում, իսկ ունկնդիրները սիրով մեկ անգամ ևս լսեցին բաներ, որոնց անտեղյակ էին : Հուսով ենք, որ հաջորդ Սուրբ Զատիկին ավելի սիրով, գիտակցված և բովանդակալից կնշեն այս տոնն իրենց ընտանիքներում:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.