News

Հրաշք Գարուն

Educational 2017-04-19

Գարնանային զարթոնք, անթիվ շողեր, թարմություն, ջերմություն, վայելքներ ու հաճելի պահեր. ահա այն ամենը, ինչ ցերեկույթի միջոցով իրենց հյուրերին փոխանցեցին Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 2 Ա դասարանի աշակերտները: Դասվար Հերմինե Մուրադյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հրաշք Գարուն» միջոցառման ընթացքում երեխաները գովերգեցին գարունն ու տվեցին գարնան գեղեցիկ նկարագիրը: Երկրորդ դասարանցիներն իրենց ասմունքով, երգ ու պարով մի պահ կտրեցին բոլոր ներկաներին առօրյա հոգսերից ու տարան հեքիաթային ծաղիկների ու գույների մի աշխարհ, որտեղ իշխում էր սերն ու խաղաղությունը: Երեխաները խոսեցին հայոց եռագույնի մասին ու ներկայացրին կարմիրի, կապույտի և ծիրանագույնի խորհուրդը, որից հետո հնչեց Հայաստանի օրհներգը: Միջոցառմանը ներկա կանանց իր շնորհավորանքերն ու բարեմաղթանքներն ուղղեց դասվար Հերմինե Մուրադյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց տնօրինությանն ու դասավանդող ուսուցիչներին դպրոցում կրթական մակարդակը բարձր պահելու համար և իր դասարանի ծնողներին՝ ցանկացած հարցում իր կողքին լինելու և աջակցելու համար: Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը շնորհալկալություն հայտնեց դասվարին կատարված աշխատանքի համար: Ներկաները ցերեկույթից հեռացան բարձր տրամադրությամբ՝ իրենց հետ տանելով ջերմություն՝ արևից, խաղաղություն՝ ջինջ երկնքից ու սեր՝ գարնան շնչից:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.